13:48 19 ապրիլի, 2025Ռազմիկ Ամյանն ու քույրը՝ Սրբուհին, առաջին անգամ հանդես են եկել զուգերգով: Երգը կոչվում է «Սերս տարար»: Այն հեղինակել է հենց Ռազմիկը: Գրծիքավորումը կատարել է Բրդեն:
Հատկանշական է, որ տեսահոլովակի ռեժիսորը եւս Ռազմիկ Ամյանն է:
«Ձեզ եմ ներկայացնում իմ եւ քույրիկիս՝ Սրբուհի Ամյանի առաջին համատեղ աշխատանքը»,-յութուբյան ալիքի նկարագրության մեջ նշել է երգիչը:
Երկրպագուներից շատերը հաճելիորեն զարմացել են այն փաստից, որ Ռազմիկի քույրը եւս տաղանդավոր է: Ոմանք ցանկություն են հայտնել, որ նրանց համագործակցությունը շարունակական լինի: