16:22 19 ապրիլի, 2025Համացանցում տեսանյութ է տարածվել, որում աշխարհահռչակ երգչուհի Ալիշա Քիզը ելույթ է ունենում միեւնույն բեմում՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Տեսանյութի նկարագրության մեջ, սակայն, մանրամասներ ներկայացված չեն, թե ինչ միջոցառում էր դա, եւ ինչպես է տեղի ունեցել նվագախմբի համագործակցությունը հայտնի երգչուհու հետ:
NEWS.am STYLE-ը փորձեց այս հարցերի պատասխանը ստանալ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի անձնակազմից։
Посмотреть эту публикацию в Instagram
Հեռախոսազրույցի ընթացքում նվագախմբի ներկայացուցիչը չհերքեց, որ բեմում համերգ են ունեցել Ալիշա Քիզի հետ, սակայն թե ինչ առիթով եւ որտեղ են նման համերգի մասնակցել, հրաժարվեցին մեկնաբանել։