16:28 22 ապրիլի, 2025Դուա Լիպան ինսթագրամում մի քանի լուսանկար է հրապարակել Ալբանիայում փեսացուի՝ Քալում Թյուների հետ անցկացրած զատկական արձակուրդից։

Երգչուհին լողափին ցուցադրել է բիկինիով իր անթերի կազմվածքը։ Մեկ այլ լուսանկարում նա երեւում է սեւ վերնաշապիկով եւ համապատասխան սպորտային կարճ տաբատով, իսկ նրա մուգ խոպոպները հավաքված են հարթ պոչով:

Դատելով լուսանկարներից՝ երգչուհին լավ ժամանակ է անցկացրել նշանածի հետ, որոշ նկարներում նրանք ծիծաղում եւ «հիմարություններ են անում»:
