22:22 22 ապրիլի, 2025Ամերիկուհիները մերժում են ամուսնության ավանդական գաղափարը և փոխարենը նախընտրում են ապրել «ավելի լավ կյանք միայնակ»: 2023 թվականին իրականացված Pew Research Center-ի հետազոտության համաձայն՝ ԱՄՆ-ում կանանց գրեթե կեսը չի համարում ամուսնությունը որպես լիարժեք կյանքի կարևոր բաղադրիչ, նշում է Wall Street Journal-ը։
Ռոմանտիկա փնտրող կանանց տոկոսը կտրուկ նվազում է։ Ըստ Pew-ի 2022 թվականի հետազոտության՝ միայնակ կանանց միայն 34%-ն է ցանկանում լուրջ ռոմանտիկ հարաբերություններ ունենալ:
Aspen Economic Strategy Group-ի մարդահամարի տվյալների վերլուծության համաձայն, 18-ից 40 տարեկան կանանց գրեթե 54%-ը ասել է, որ ամուրի է:
Կանայք ժամանակին թաքցնում էին իրենց միայնակ լինելը՝ ամաչելով որոշակի տարիքում երեխա չունենալու համար, սակայն այսօր կանայք նշում են դա և նույնիսկ բացահայտ խոսում այդ մասին սոցիալական ցանցերում:
«Չեմ կարծում, որ մենք բավականաչափ վարկ ենք տալիս միայնակ կանանց, ովքեր հաճույք են ստանում միայնակ լինելուց»,-ասել է բովանդակության ստեղծող Անն Քայը TikTok-ի կողմից կազմակերպված փոդքաստում: «Դու կարող ես միայնակ վայելել կյանքը, քեզ պետք չէ, որ մեկը ականատես լինի քո ուրախությանը»։
Տեսանյութի հարյուրավոր մեկնաբանություններն ապացուցում են, որ այս երեւույթն իրական է։
Վիրուսային տեսանյութում 103-ամյա Բեթի Ռիդ Սոսկինը՝ այգու ամենատարեց ռեյնջերը, ասում է՝ «երբեք մի ամուսնացեք։ Կարծում եմ՝ կարող էի անել այն ամենը, ինչ արել եմ առանց տղամարդու»։
Ինչպես և սպասվում էր, շատ կանայք հիացել են Սոսկինի անկեղծությամբ և կիսվել ամուսնալուծության կամ երբեք չամուսնանալու որոշման մասին: «Երբ ես բաժանվեցի, իմ կյանքը նորից սկսվեց»,-գրել է մի կին։ «45 տարեկան եմ, ամուրի և անզավակ: Ինձ դուր է գալիս այսպես»,-նկատել է մեկ ուրիշը: