13:29 1 փետրվարի, 2014Ռուսական ճանաչված երգչուհի Ժաննա Ֆրիսկեն, ում մոտ վերջերս գլխուղեղի քաղցկեղ հայտնաբերեցին, ներկայում Նյու Յորքում է: Այնտեղ նա ԱՄՆ-ի լավագույն կլինիկաներից մեկում՝ Memorial Sloan-Kettering-ում, քիմիաթերապիայի կուրս է անցնում:




Ժաննայի հետ ԱՄՆ-ում են նաեւ երգչուհու քաղաքացիական ամուսինը՝ Դմիտրի Շեպելյովը եւ ընկերուհին՝ Օլգա Օրլովան: Heat-ը բացառիկ ռեպորտաժում գրել է, որ Ֆրիսկեն քաղաքում ստիպված է լինում տեղաշարժվել տաքսիով:

Օլգան եւ Դմիտրին օգնում են նրան մեքենա նստել, ուղեկցում են հիվանդանոց. բուժումն օրական չորս ժամ է տեւում: Այդ ամբողջ ընթացքում նրանք Ժաննայի կողքին են լինում:

Կնոջ կողքին լինելու համար Դմիտրին հրաժարվել է բազմաթիվ առաջարկներից, այդ թվում՝ կորպորատիվ երեկույթներից եւ նկարահանումներից: Մոսկվայում մնացել են Ժաննայի ծնողներն ու քույրը, ինչպես նաեւ նրա եւ Դմիտրիի առաջնեկը՝ 10 ամսական Պլատոնը:
Հիշեցնենք, որ հունվարի 30-ին Ռուսֆոնդն ամերիկյան կլինիկային 135 հազար դոլար է վճարել (4.665.600 ռուբլի) Ժաննա Ֆրիսկեի բուժման համար: