Hermès-ը կավելացնի իր խորհրդանշական եւ թանկարժեք պայուսակների արտադրությունը՝ բավարարելու համար դրանց աճող պահանջարկը

21:17   23 ապրիլի, 2025

Hermès-ը շարունակում է ընդլայնել իր պայուսակների արտադրությունը Ֆրանսիայում՝ արագ աճող վաճառքի և բարձր պահանջարկի պայմաններում: Որպեսզի հաճախորդներն ավելի արագ ձեռք բերեն իրենց բաղձալի պայուսակները, նորաձեւության տունը չորս նոր գործարան է բացում ամբողջ երկրում, հայտնում է WWD-ն։

Դրանցից մեկը կաշվե իրերի նոր արտադրամասն է Կոլոմբելում՝ քաղաք, որը գտնվում է Կալվադոս շրջանում՝ Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային ափին; Այս վայրը կդառնա Ֆրանսիայի կաշվե իրերի արտադրության 27-րդ գործարանը: Hermès-ը կաշխատի 260 արհեստավորների հետ՝ Kelly և Constance մոդելները արտադրելու համար, հայտնում է հրատարակությունը։

Hermès-ը նաև ունի գործարան, որը կներկայացվի այս տարվա վերջում Ֆրանսիայի կենտրոնական Իլ դ'Էսպանյակում: Մեկ այլ գործարանի կառուցումը նախատեսվում է 2026 թվականին՝ Լուպում (երկրի հարավ-արևմտյան շրջանում), ևս մեկը՝ 2027 թվականին՝ Շարլվիլ-Մեզիերում (Ֆրանսիայի հյուսիսում):

Շքեղ նորաձեւության տունը վստահորեն սկսում է 2025 թվականը: Անցյալ շաբաթ Hèrmes-ի առաջին եռամսյակի վաճառքի հաշվետվությունը ցույց տվեց, որ ապրանքանիշի կաշվե իրերի վաճառքը նախորդ տարվա համեմատ աճել է 10 տոկոսով:

2025 թվականի առաջին երեք ամիսներին Hèrmes-ը վաճառքի ընդհանուր աճ է գրանցել 7 տոկոսով. Այս ցուցանիշը ցածր էր վերլուծաբանների կանխատեսումներից, բայց ավելի դրական էր, քան LMVH-ի ցուցանիշը, որի վաճառքը նույն ժամանակահատվածում նվազել է 3 տոկոսով: Բրենդների միջև մրցակցությունն ավելի ուժեղացավ անցյալ շաբաթ, երբ Hermès-ը շրջանցեց LVMH-ին և դարձավ աշխարհի ամենաթանկարժեք շքեղ ընկերությունը:



© NEWS.am STYLE