13:24 23 ապրիլի, 2025Երիտասարդական մետրոյում ուղեւորները մի պահ կանգ են առնում զարմանքից: Դե, ամեն օր չէ, որ այստեղ համերգով հանդես է գալիս Պարգը՝ «Եվրատեսիլ 2025»-ում Հայաստանի պատվիրակը:
Մետրոյում Պարգի համերգը կազմակերպվել էր Առաջին ալիքի եւ «Կերոն» զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ՝ «Երաժշտական մետրո» նախագծի շրջանակում:
«Կերոն» զարգացման հիմնադրամը՝ Երեւանի մետրոպոլիտենի հետ համատեղ հունվարի 9-ից էր մեկնարկել «Երաժշտական Մետրո» նախագիծը, որի շրջանակում մետրոյում 16 համերգ է կազմակերպվել՝ տարբեր արտիստների ու խմբերի մասնակցությամբ: Պարգի համերգը այս շարքում վերջինն էր, եւ սա յուրահատուկ միջոց էր նաեւ երգչին եվրատեսիլյան բեմ ճանապարհելու:
«Եվրատեսիլ 2025»-ը տեղի կունենա մայիսի 13-ին, 15-ին ու 17-ին՝ Շվեյցարիայի Բազել քաղաքում: Պարգն իր մրցութային Survivor երգը կներկայացնի մայիսի 15-ին՝ երկրորդ կիսաեզրափակչի ընթացքում՝ 5-րդ համարի ներքո:
Իսկ մինչ այդ, մետրոյում տիրող տրամադրությունը, Պարգի էմոցիաներն ու նախապատրաստական աշխատանքների մանրամասները՝ NEWS.am STYLE-ի ռեպորտաժում:
Սյունե Առաքելյան