21:31 25 ապրիլի, 2025Եթե ուզում եք իմանալ` արդյոք ձեր ամուսնությունը մոտենո՞ւմ է ավարտին, մի՛ ստուգեք ձեր զուգընկերոջ հեռախոսը, այլ նայեք նրա դեմքին։
Գերազանցության նուրբ ժպիտը կարող է լինել ամուսնալուծության առաջին կարմիր դրոշը, ասում է հայտնի հոգեբան Ջոն Գոթմանը՝ Գոթմանի ինստիտուտի հիմնադիրը և ամուսնության վերաբերյալ երբևէ անցկացված ամենաընդգրկուն ուսումնասիրություններից մեկի հեղինակը։
Նրա հետազոտությունը, որը վերջերս վերլուծվել է հանրաճանաչ The Unplanned Podcast փոդքասթում, պարզել է, որ չորս տհաճ փոքրիկ սովորություններ՝ քննադատությունը, արհամարհանքը, պաշտպանողականությունը և անտեսումը, համարվում են «ապոկալիպսիսի չորս հեծյալները», երբ խոսքը վերաբերում է դատապարտված հարաբերություններին։
«Դոկտոր Ջոն Գոթմանը ամուսնության և ընտանիքի խորհրդատու է, և նա անցկացրել է երբևէ կատարված ամենամեծ ամուսնական փորձը», - ասել է մարմնի լեզվի մասնագետ Վանեսա Վան Էդվարդսը։
«Նա զույգերին հրավիրել է իր լաբորատորիա, և եթե նրանցից մեկի բերանի անկյունը բարձրանում էր, նա կարողանում էր ասել՝ արդյոք նրանք ամուսնալուծվելու են, թե ոչ», - շարունակել է նա։ «Գոթմանը կարողացել է կանխատեսել ամուսնալուծությունը զարմանալի 93.6 տոկոս ճշգրտությամբ»,-հավելել է Վան Էդվարդսը։
Վան Էդվարդսը բացատրում է, որ արհամարհանքը բոլոր հուզական գրգռիչներից ամենաավերիչն է։ «Եթե դուք ինչ-որ մեկի նկատմամբ արհամարհանք եք զգում, և եթե չեք հաղթահարում դա, դա գնալով աճում է։ Ահա, թե ինչու ամուսնության ավարտին երկու մարդիկ նույնիսկ չեն կարողանում նայել միմյանց»։
Սերը կարող է կույր լինել, բայց արհամարհանքը գրված է ձեր ամբողջ դեմքին։