15:34 1 փետրվարի, 2014Ներշնչանքի ուժի մասին խոսում են անգամ հրաշքների չհավատացող բժիշկները: Լավատեսությունը, ճիշտ է, միշտ չէ, որ արդարացվում է, սակայն գնալով ավելի ու ավելի շատ են դառնում պնդումներն այն մասին, որ դրական ներշնչանքը շատ բան կարող է փոխել մարդու կյանքում: Իսկ ո՞վ չի ուզի առանց մեծ ջանքերի` միայն սեփական մտքերի օգնությամբ, հասնել հաջողությունների:

Շատ հաճախ ներշնչանքի ուժը կապում են տիեզերքի հետ: Ըստ այդ պնդման` ձեր ցանկություններն ու երազանքները կատարվում են շնորհիվ տիեզերքի ձգողականության եւ մտքի ուժի: Իզուր չէ ասված` «Եթե մի բան շատ ես ցանկանում, ամբողջ տիզերքն է նպաստում, որ այն կատարվի»:

Շատ մարդիկ պնդում են, որ չնայած նրան, որ ամբողջ հոգով հավատում են իրենց երազանքի իրականացմանը եւ ներշնչում, որ հենց իրենց ուզածով է լինելու, միեւնույն է` չեն հասնում հաջողության, իսկ որոշ դեպքերում նույնիսկ հակառակ արդյունքն են ստանում: Խնդիրն այն է, թե ինչի արդյունքում եք դուք ինչ-որ բան ցանկանում: Ձեր էներգիան կաշխատի ի օգուտ ձեզ, եթե դուք մաքուր սրտով դա ցանկանաք, այլ ոչ թե ինչ-որ մեկին նախանձելու հետեւանքով: Օրինակ, եթե որեւէ մեկը լավ վարձատրվող աշխատանք կամ սեր է գտել, պետք չէ նախանձից դրդված նույնը ցանկանալ նաեւ ձեզ: Դուք պետք է ուրախ լիենք նրա համար եւ խնդրեք, որպեսզի նրա պես երջանիկ լինեք:

«Այդ ինչպե՞ս եղավ, նա հասավ դրան, իսկ ես ոչ: Ինձ մոտ էլ կստացվի» պնդումներով դժվար թե կարողանաք դեպի ձեզ ձգել հաջողությունները:
Երբեմն, դուք կարող եք ընկնել չարախոսների ազդեցության տակ եւ երբ ամենից շատ եք հավատում ձեր երազանքի իրականացմանը, ինչ-որ բան կարող է խանգարել ձեզ, շեղել բուն նպատակից ու թերահավատություն սերմանել ձեր մեջ: Բնականաբար, այդպես լավ արդյունքի չեք հասնի: Մի սպասեք, որ ձեր երազանքները կիրականանան, եթե ներշնչանքն իրական չլինի: Կասկածամտությունը կարող է խանգարել ամեն ինչի: Միայն իրական հավատն է, որ կանի այնպես, ինչպես դուք եք ցանկանում: