Գարնանային 5 նոր բույրեր

16:06   3 փետրվարի, 2014

Չնայած գարնանը դեռ մեկ ամիս կա, սակայն օդում արդեն սավառնում է գարնանային տրամադրությունը: Արեւոտ եղանակը ստիպում է մի կողմ նետել տաք հագուստը, ավելի թեթեւ հագնվել, զբոսնել ու վայելել օրը: Սա վերաբերում է նաեւ օծանելիքին: Ձմեռային բույրերը ոչ մի կերպ չեն «սազում» գարնանային տրամադրության հետ, ուստի առաջարկում ենք մի քանի նոր գարնանային բույրեր` աշխարհահռչակ պարֆյումերներից:

L'Eau Par Kenzo Mirror Edition  


Բույրի հեղինակը Անտուան Լին է: Օծանելիքի կանացի տարբերակը մրգային բույր է` համեմված սեխի, անանուխի, մանուշակի, մոշի եւ նարդոսի բույրերով:

Bright Crystal Absolut  (Versace) 


Բույր` նախատեսված գայթակղող կանանց համար: Սա նուռի, ջրաշուշանի տերեւների, պիոնի, մագնոլիայի, կարմիր ծառի, մոշի եւ մի քանի այլ բույրերի խառնուրդ է:

DaliA (Salvador Dali) 


Բույրի հեղինակը պարֆյումեր  Ֆաբրիս Պելեգրինն է: Սա օծանելիք է` համեմված  նարնջի ծառի, ազնվամորու, պիոնի, կանաչ թեյի, թանկարժեք փայտերի բույրերով:

Signorina Eleganza (Salvatore Ferragamo) 


Բույրի հեղինակը Սոֆի Լաբբեն է: Այն իր մեջ պարունակում է թուրինջի, տանձի, նուշի երանգներ:

L'Eau Couture  (Elie Saab)

Բույրի հեղինակը հայազգի պարֆյումեր Ֆրենսիս Քյուրքջյանն է: Որպես հիմնական բույր ընտրված է վարդի, բերգամոտի, մագնոլիայի, կիտրոնի, վանիլի եւ նուշի միասնությունը:





© NEWS.am STYLE