Crocs-ը ներկայացրել է իր ամենագեղեցիկ հավաքածուն՝ համագործակցելով Swarovski-ի հետ

15:20   28 ապրիլի, 2025

Crocs-ը ներկայացրել է իր՝ մինչ օրս ամենագլամուրային հավաքածուն՝ համագործակցելով Swarovski-ի հետ։ Classic Clog-ի հետ մեկտեղ, համագործակցությունը ներառում է Bae Clog-ի ուրվագիծը: Ընդ որում, երկու դիզայններն էլ զարդարված են Swarovski բյուրեղներով։

кро1.jpg (57 KB)

Bae Clog-ը սև հարթակային սիլուետ է, որը փաթաթված է սարդոստայնով և ավարտված է Swarovski բյուրեղներով ամբողջ վերին հատվածում և կրունկում։ Classic Clog-ը ներկայացված է մարգարտափայլ փղոսկրե երանգով՝ ծիածանափայլ ճպուռի թևերով և, իհարկե, առատ բյուրեղներով։ Փայլուն առաջարկը լրացնում է սահմանափակ քանակությամբ թողարկված Jibbitz կախազարդը, որը ոգեշնչված է Գիշերային թագուհի ծաղկից, որը ծաղկում է տարեկան միայն մեկ գիշեր։

кро2.jpg (70 KB)

«Այս գլոբալ հավաքածուն ներկայացնում է Crocs-ի համարձակ զարգացումը, որտեղ պաշտամունքային հարմարավետությունը համադրվում է նուրբ վարպետության հետ։ Զարդարելով մեր դասական և Bae Clogs-ը Swarovski բյուրեղներով՝ մենք բարձրացնում ենք մեր ամենաճանաչելի ուրվագծերը և ամրապնդում մեր տեղը նորաձևության աշխարհում», - ասել է Crocs-ի գլոբալ մարքեթինգի փոխնախագահ Մատիաս Ինֆանտեն։



© NEWS.am STYLE