«Արտիս Ֆուտուրա» հիմնադրամի կրթաթոշակառուների համերգը՝ Կամերային երաժշտության տանը

20:45   28 ապրիլի, 2025

Մայիսի 5-ին՝ ժամը 19:30-ին, Երևանի Կամերային երաժշտության տանը կկայանա «Արտիս Ֆուտուրա» հիմնադրամի կրթաթոշակառուների համերգը:

Երեկոյին ելույթ կունենան՝

Եվա Ներսիսյան (Երևան)

Աննա Մարտիրոսյան (Սանկտ – Պետերբուրգ)

Մարիա Ավագյան (Սանկտ – Պետերբուրգ)

Մենուա Մելիք-Հայկազյան (Երևան)

Միքայել Հարությունյան (Երևան)

Լուսիա Մուրադեան (Թեհրան)

Միքայել Արաբյան (Երևան)

Հայկ  Ջուլհակյան (Երևան)

Վիկա և Լյանա Ուլիխանյան (Երևան)

Մարիա Ներսիսյան (Երևան)

Ամիրա Կորալի (Մոսկվա)

 Համերգի կազմակերպիչ՝ «Արտիս Ֆուտուրա» միջազգային հիմնադրամ։

 Ելույթ կունենան «Արտիս Ֆուտուրա» հիմնադրամի կրթաթոշակառուները՝ երիտասարդ կատարողներ, միջազգային մրցույթների և փառատոնների դափնեկիրներ, որոնք ժամանել են տարբեր երկրներից: Չնայած երիտասարդ տարիքին, նրանք արդեն եղել են տասնյակ երկրներում, նվաճել լբազմաթիվ բեմեր, նրանք մասնակցում են միջազգային նշանակության վարպետության դասերի և աշխարհի տարբեր քաղաքներում հայտնի մրցույթների ու փառատոնների։

 



© NEWS.am STYLE