21:37 29 ապրիլի, 2025Թերենս Հովարդը հրաժարվել է Լի Դենիելսի կենսագրական ֆիլմում Մարվին Գեյի դերից՝ իմանալով, որ երգիչը նույնասեռական էր։ «Երկաթե մարդ» ֆիլմի աստղն այս մասին կիսվել է Բիլ Մահերի Club Random պոդքաստի մի դրվագում:
Նա ասել է, որ Դենիելսի կենսագրական ֆիլմից հրաժարվել է լեգենդար երաժշտական պրոդյուսեր Քուինսի Ջոնսի հետ զրույցից հետո:
«Ես այցելում էի Քուինսի Ջոնսին և հարցրի նրաբ. «Շշուկներ կան, որ Մարվինը նույնասեռական էր»,-հիշում է նա,-«Եվ Քվինսին ասաց՝ «Այո»»։
Այնուհետև դերասանը որոշել է, որ «չի կարող» նկարահանվել Դենիելսի ֆիլմում։
«Նրանք կցանկանային դա անել, իսկ ես չէի կարողանա», -ասել է նա։ «Ես կկտրեի շուրթերս։ Եթե համբուրեի որևէ տղամարդու, կկտրեի շուրթերս»։
«Ես դա նույնպես չէի անի։ Եթե չեմ ուզում տղամարդու համբուրել, դա ինձ հոմոֆոբ չի դարձնում»,-համաձայնել է փոդքասթի հաղորդավարը։
Մարվին Գեյը չի հայտարարել ո՛չ նույնասեռական, ո՛չ էլ բիսեքսուալ լինելու մասին, և կան միայն մի քանի հաղորդագրություններ, որոնցից պարզ է դառնում, որ նա սեռական կամ ռոմանտիկ հարաբերություններ է ունեցել այլ տղամարդկանց հետ։