Հայազգի ջութակահար Հայկ Կազազյանը Դուբայում արժանացել է 200,000 եվրո դրամական պարգեւի եւ որպես նվեր ստացել Stradivari մոդելի ձեռագործ ջութակ

21:03   29 ապրիլի, 2025

Ապրիլի 22-ից 28-ը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Դուբայում հանդես եկավ որպես «Classic Violin Olympus» հեղինակավոր մրցույթի ռեզիդենտ նվագախումբ։

Նվագախմբի սոցիալական ցանցերի պաշտոնական էջերի հաղորդագրության մեջ նշված է, որ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ նվագախումբը համագործակցեց 12 տաղանդավոր ջութակահարների հետ և ներկայացրեց Չայկովսկու, Բեթհովենի և այլ անվանի կոմպոզիտորների ստեղծագործությունները։

42-ամյա հայազգի ջութակահար Հայկ Կազազյանն արժանացավ առաջին մրցանակին։ Նա ստացավ 200,000 եվրո դրամական պարգև և Stradivari մոդելի ձեռագործ ջութակ՝ պատրաստված վարպետ Ֆաբիո Պիաջենտինիի կողմից:

Ջութակահարը ժամանակին համագործակցել է նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։



© NEWS.am STYLE