13:25 1 մայիսի, 2025«Խազեր» երաժշտական մրցանակաբաշխությունը «Գրեմմիի» շունչ էր հաղորդել Երեւանին՝ ոչ միայն ֆորմատով, այլեւ կարմիր գորգով։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մուտքի մոտ տեղադրված կարմիր գորգին հայտնիները փայլեցին ամենատարբեր կերպարներով։ Դասականներից, մինչեւ էպատաժային ու համարձակ «լուքեր»․ այսպիսի կարմիր գորգ հայկական մրցանակաբաշխությունները վաղուց չէին տեսել։
Շեշտադրված գույներն էին կարմիրը, սեւը, սպիտակը, կրեմագույնը։ Քայլեցին նաեւ նուրբ եւ հեքիաթային կերպարներ։
NEWS.am STYLE-ը հետեւել է հայտնիների ոճային բազմազանությունը, որը ներկայացնում ենք ֆոտոռեպորտաժի տեսքով։
Посмотреть эту публикацию в Instagram
Հավելենք, որ «Խազեր» երաժշտական մրցանակաբաշխությունն առաջին անգամ անցկացվեց նոր ֆորմատով՝ Հայկական ազգային երաժշտական ակադեմիայի կողմից։ Մրցանակաբաշխության շրջանակում մրցանակներ շնորհվեցին տարբեր անվանակարգերում, արտիստները պարգեւատրվեցին տարվա կտրվածքով իրենց կատարած աշխատանքի համար։
Посмотреть эту публикацию в Instagram
Ինչպես երեկ տեղեկացրել էինք՝ Էրիկ Կարապետյանը ճանաչվեց տարվա լավագույն երգիչ, իսկ Սոնա Ռուբենյանը՝ լավագույն երգչուհի: Տարվա երգը Արամ Mp3-ի «Երեւին» է։ Մրցանակաբաշխության հաղթողների ամբողջական ցանկը տեսեք այստեղ։
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի