10:04 5 մայիսի, 2025«Եվրատեսիլ 2025»-ի ամենառոքային ու ռիթմիկ երգերից մեկը՝ Հայաստանի ներկայացուցիչ Պարգի Survivor-ը, երբեւէ կպատկերացնեի՞ք դասական հնչերանգով: «Եվրատեսիլ»-ի պաշտոնական ալիքը պատկերացրել է՝ ներկայացնելով Պարգի կատարումը նոր տեսահոլովակով՝ երգչախմբի ուղեկցությամբ:
Երգի հրապարակումը «վաու» է առաջացրել մրցույթի երկրպագուների շրջանում: Շատերը հավանել են երգի այս տարբերակն ու ընդգծել հայ երգչի յուրահատուկ ձայնային տվյալները:
Հավելենք, որ Պարգն արդեն Շվեյցարիայի Բազել քաղաքում է, որտեղ մայիսի 13-ին, 15-ին եւ 17-ին կկայանան «Եվրատեսիլի» մրցութային օրերը:
Պարգը ելույթ է ունենալու մայիսի 15-ին՝ մրցույթի երկրորդ կիսաեզրափակչին՝ 5-րդ համարի ներքո: