«Մթնշաղ։ Սագա։ Լուսաբաց։ Մաս II» ֆիլմի պրեմիերան կարող էր ողբերգությամբ ավարտվել

13:52   17 նոյեմբերի, 2012

«Մթնշաղ։ Սագա։ Լուսաբաց։ Մաս II» ֆիլմի պրեմիերան կարող էր ողբերգությամբ ավարտվել։ BBC – ն հայտնում է, որ ամերիկյան Միսուիրի նահանգում պրեմիերային կրակոցներ կազմակերպելու փորձի կասկածանքով ձերբակալվել է 20-ամյա Բլեք Լամերսը։ Տեղեկությունը Բոլիվար քաղաքի ոստիկանություն հասցրել էր երիտասարդի մայրը, ով ասել էր, թե տղան երկու հրացան է գնել։ Հարցաքննությանը Լամերը խոստովանել է կինոթատրոնում կրակոցներ կազմակերպելու իր մտադրությունը։ Դատարանը նրանք կալանավորել է։ 

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին մեկ այլ երիտասարդ ամերիկացի Ջեյմս Հոլմսը Կոլորադոյում Բեթմենի մասին ֆիլմի պրեմիերային 12 մարդ էր գնդակահարել, իսկ «Ռալֆ» մուլտֆիլմի պրեմիերային Մեքսիկայում գնդակահարվել էր 10-ամյա Հենդիրք Կուակուասը։



© NEWS.am STYLE