18:59 8 մայիսի, 2025Շվեյցարական Բազել քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի ներկայացուցիչ Պարգի երկրորդ բեմական փորձը. Առաջին ալիքը կիսվել է փորձից մի քանի լուսանկարով, որոնցից Հայաստանի ներկայացուցչի կրակոտ էներգիան է փոխանցվում:

Նոր կադրերում Պարգն ավելի համարձակ ու ըմբոստ կերպարով է:

Կադրերը փոխանցում են ելույթի շարժումների բազմազանությունը: Պարգը ծավալուն սեւ տաբատով է, վերեւի հատվածում՝ առանց շապիկի, իսկ մաշկին մրոտ հետքեր, որոնք, կարծես, խորհրդանշում են Survivor երգի հաղորդագրությունն ու պայքարը:

Երգիչը ելույթ է ունենալու մրցույթի երկրորդ կիսաեզրափակչին՝ մայիսի 15-ին, 5-րդ համարի ներքո: Եզրափակիչ փուլը տեղի է ունենալու մայիսի 17-ին:
