12:08 9 մայիսի, 2025Երեք տարվա ընդմիջումից հետո Հայաստանը, Miss Yerevan Production-ին պատկանող բացառիկ իրավունքով, կրկին մասնակցում է «Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթին, որին այս տարի մեր երկիրը ներկայացնում է 19-ամյա Ադրինե Աճեմյանը։
Այս շրջանում հեռուստադիտողն Ադրինեին տեսնում է Ելենա Արշակյանի «Ծով աչքերի պատճառով» հեռուստասերիալում։ «Միսս աշխարհ»-ին դերասանուհու մասնակցությունը ինչպես ոգեւորել է երկրպագուներին, այնպես էլ մտահոգություն է առաջացրել նրանց շրջանում՝ արդյոք նա շարունակելո՞ւ է նկարահանվել սերիալում:
Ադրինեն արդեն մեկնել է Հնդկաստան՝ Թելանգանա նահանգ, որտեղ էլ կայանալու է մրցույթը։ Սակայն մինչ մեկնումը գեղեցկուհին շատերին հետաքրքրող հարցերի շուրջ բացառիկ հարցազրույց է ունեցել NEWS.am STYLE-ի հետ. մրցույթի պատվիրակ ընտրվելուց, մինչեւ խաղաղության մասին իր «մեսիջը», սերիալում նկարահանվելուց մինչեւ անձնական կյանքն ու երազանքները… մանրամասները՝ տեսանյութում:
Լրագրող՝ Սյունե Առաքելյան