23:30 8 մայիսի, 2025Այսօր արդեն պարզ էր դարձել, թե ինչ տեսքով է Հայաստանի ներկայացուցիչ Պարգը ելույթ ունենալու «Եվրատեսիլին», եւ չնայած երգչի էներգիան փոխանցվել էր նույնիսկ լուսանկարներից, նոր տեսանյութը, որը հրապարակվել է Պարգի փորձից, ավելի է շեշտում այդ տպավորությունները:
Посмотреть эту публикацию в Instagram
Դեկորը, որի մասին ավելի վաղ խոսել էին Պարգն ու «Եվրատեսիլ»-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանը, վազքուղի է, որը երգիչն անցնում է իր ելույթի ընթացքում:
«Եվրատեսիլ»-ի էջում հրապարակված կարճ հոլովակը բավական տպավորիչ է եւ առաջացրել է մրցույթի երկրպագուների զարմանքն ու հիացմունքը Պարգի սպորտային կեցվածքի ու, չնայած շարժումներին, ամուր երգեցողության մասին: