ՈւՂԻՂ. «Եվրատեսիլ 2025»-ի առաջին կիսաեզրափակիչը

23:00   13 մայիսի, 2025

Շվեյցարիայի Բազել քաղաքում այսօր՝ մայիսի 13-ին, տեղի է ունենում «Եվրատեսիլ 2025»-ի առաջին կիսեզրափակիչ փուլը: Այս համերգին ելույթ կունենան 18 երկրների ներկայացուցիչներ՝ Իսլանդիա, Լեհաստան, Սլովենիա, Էստոնիա, Իսպանիա, Ուկրաինա, Շվեդիա, Պորտուգալիա, Նորվեգիա, Բելգիա, Իտալիա, Ադրբեջան, Սան Մարինո, Ալբանիա, Նիդերլանդներ, Խորվաթիա, Շվեյցարիա, Կիպրոս:

Այս երկրներից Շվեյցարիան՝ որպես նախորդ տարվա հաղթող եւ այս տարվա հյուրընկալող պետություն, Իտալիան եւ Իսպանիան՝ որպես մրցույթի մեծ հնգյակի անդամ երկրներ, միանգամից կհայտնվեն կիսաեզրափակիչ փուլում:

Մյուս երկրների մասնակիցները կպայքարեն լավագույն 10-յակում հայտնվելու համար, ինչով էլ կստանան ուղեգիր դեպի մայիսի 17-ին կայանալիք եզրափակիչ փուլ:

Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor  երգը կկատարի մայիսի 15-ին՝ մրցույթի երկրորդ կիսաեզրափակչի օրը:



© NEWS.am STYLE