Շոկոլադ. շրթներկի նորաձեւ գույներից

16:06   4 փետրվարի, 2014

Թեեւ շատ աղջիկներ խուսափում են շոկոլադագույն շրթներկից, քանի որ այն տեսողականորեն կնոջն ավելի է մեծացնում, սակայն շրթներկի համար 2014 թվականի նորաձեւ գույներից են նաեւ շոկոլադի երանգները:


Այսօր արդեն այդ գույնի շրթներկը չեն օգտագործում միայն խիստ կերպարների համար, այլ նույնիսկ առօրյա: Շոկոլադագույն շրթներկ ընտրելիս, սակայն, հարկավոր է այն հարմարեցնել դեմքի ու վարսերի գույնի հետ: Սպիտակամաշկ շիկահերներին սազում են դրա ցանկացած երանգներ, իսկ թուխ մաշկով աղջիկները պետք է ընտրեն սուրճի գույնին կամ բեժին մոտ երանգներ: Սեւահերները պետք է խուսափեն վառ երանգներից: Նրանք ավելի լավ է ընտրեն նուդ երանգի կամ բորդոյին մոտ շոկոլադագույն:

 

Շոկոլադագույն շրթներկին նախապատվություն տալուց առաջ պետք է չմոռանալ եղանակի մասին: Ձմռանը եւ աշնանը հարմար են շագանակագույնի երանգները, իսկ ամռանը՝ բրոնզագույն եւ ոսկեգույն:



© NEWS.am STYLE