Ձմեռային դիմակներ՝ յուղոտ եւ չոր վարսերի համար

17:09   4 փետրվարի, 2014

Ձմռանը վարսերը, ինչպես դեմքի մաշկը, հատուկ խնամքի կարիք ունեն: Ցրտից ու քամուց վարսերը կարող են կորցնել իրենց ուժն ու փայլը: Այս ամենից խուսափելու համար կան հատուկ ձմեռային դիմակներ՝ վարսերի համար: Ստորեւ ներկայացնում ենք դրանցից մի քանիսը:

 Յուղոտ վարսերի համար

Անհրաժեշտ է կարտոֆիլը կեղեւի հետ միասին անցկացնել քերիչով, վրան ավելացնել մեղր, ձվի սպիտակուց, աղ եւ այլուր: Լավ խառնել եւ քսել վարսերին: Պահել 20 րոպե՝ գլուխը ծածկելով ցելոֆանով, այնուհետ լվանալ շամպունով:


Չոր վարսերի համար

Կարտոֆիլները կեղեւով խաշել, մաքրել, տրորել, խառնել թթվասերի հետ ու քսել վարսերին: Վարսերը ծածկել ցելոֆանով, պահել կես ժամ եւ լվանալ շամպունով:


Ձմռանը վարսերն ամրացնելու համար խորհուրդ է տրվում շաբաթական 1-2 անգամ օգտագործել հետեւյալ դիմակը:

Ստեպղինը անցկացնել քերիչով, ավելացնել գերչակի յուղ, թթվասեր եւ թեյ: Քսել վարսերին, ծածկել ցելոֆանով եւ սրբիչով, պահել 40 րոպե, ապա լվանալ:




© NEWS.am STYLE