«Եվրատեսիլ 2025». Հայաստանը եզրափակչում է

01:16   16 մայիսի, 2025

Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor  երգով «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում է: Այս մասին պարզ դարձավ ասօր՝ մրցույթի երկրորդ կիսաեզրափակչի համերգից հետո:

Ժյուրիի եւ հեռուստադիտողի քվեարկության արդյունքում եզրափակիչ փուլ անցան հետեւյալ երկրները՝ Լիտվա, Իսրայել, Հայաստան, Դանիա, Ավստրիա, Լյուքսենբուրգ, Ֆինլանդիա, Լատվիա, Մալթա, Հունաստան:

«Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլը կկայանա մայիսի 17-ին: Այս տարի մրցույթն անցկացվում է Շվեյցարիայի Բազել քաղաքում:



© NEWS.am STYLE