Իլոն Մասկի տրանսգենդեր դուստրը մոդել է դարձել  

10:55   16 մայիսի, 2025

Իլոն Մասկի տրանսգենդեր դուստրը՝ Վիվիան Ուիլսոնը, մոդել է դարձել։ Այս մասին հաղորդում է People-ը։

Ուիլսոնը Wildfang-ի նոր՝ «Հպարտության ամիս» արշավի դեմքն է, որը մեկնարկում է մայիսի 15-ին: Արշավը վերաբերում է ինքնաճանաչմանը և տեսանելի լինելու արմատական ուժին, ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Լուսանկարներում Ուիլսոնը կեցվածք է ընդունել երեք տարբեր կերպարներով։ Դրանցից մեկում Վիվիանը պատկերված է իր արդեն երկար մազերի մեջ հյուսված 12 մետրանոց ձեռքով նկարված հյուսով։ Այս պատկերը դարձել է նրա սիրելին։

вив.jpg (101 KB)

«Ես նայեցի հայելու մեջ և ասացի. «Աստված իմ, ես հիասքանչ եմ», - ասել է Վիվիանը PEOPLE-ին։

вив1.jpg (97 KB)

Մեկ այլ կերպարում նա կրում է «Գոյությունը չպետք է լինի հեղափոխություն» կարգախոսով մարզաշապիկ, որը նա նախագծել է Wildfang-ի գործադիր տնօրեն Էմմա Մաքիլրոյի հետ համատեղ։ Մարզաշապիկի վաճառքից ստացված ողջ հասույթը կփոխանցվի The Trevor Project բարեգործական կազմակերպությանը, որը նվիրված է ԼԳԲՏՔ+ երիտասարդների շրջանում ինքնասպանությունների կանխարգելմանը։

вив2.jpg (75 KB)

Երրորդ կերպարում նա հագել է կապույտ և կանաչ ծաղիկներով գունագեղ կոստյում և կեցվածք է ընդունել վինտաժային հեռուստացույցների առջև։

Վիվիան Ուիլսոնի համար տրանսգենդեր ինքնությունը կյանքի կարևոր մասն է կազմում։ Այժմ, ունենալով ավելի մեծ հարթակ, նա պլանավորում է այն օգտագործել տրանս համայնքին ակտիվորեն աջակցելու համար։ «Ես մասնակցում եմ մի քանի բարեգործական նախագծերի, որոնք կազմակերպում են իմ ընկերները և փորձում եմ հնարավորինս ներգրավված լինել։ Ես միշտ կխոսեմ տրանսգենդեր անձանց խնդիրների մասին, որովհետև ես այդպիսին եմ։ Ես տրանսգենդեր կին եմ», - ասել է նա։

Վիվիանը լայն ճանաչում ձեռք բերեց 2024 թվականի հուլիսին Threads-ում մի շարք գրառումներից հետո, որոնցում նա Մասկին մեղադրեց ստելու մեջ։ «Նա չգիտի, թե ինչպիսին էի ես, որովհետև ինքը կողքիս չէր», - գրել է նա։

Այս գրառումները շատ արագ տարածվեցին և գրավեցին հազարավոր հետևորդների։ Նա նախկինում հայտարարել էր, որ 2020 թվականից ի վեր Մասկի հետ չի շփվել, ֆինանսապես անկախ է նրանից և կապ չի պահպանում նրա հետ։



© NEWS.am STYLE