Այսօր «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչն է. ինչպե՞ս քվեարկել Հայաստանի օգտին

11:49   17 մայիսի, 2025

Մայիսի 17-ին «Եվրատեսիլի» եզրափակիչում Հայաստանի օգտին քվեարկելու համար հարկավոր է 18 թիվն ուղարկել Ձեր երկրում առանձնացված կարճ համարին: Առաջին ալիքը ներկայացրել է քվեարկության մանրամասները:

IMG_5387.jpeg (342 KB)

Քվեարկության կարգին և մանրամասներին ծանոթանալու համար կարող եք նաև հետևել մրցույթին` ձեր երկրում այն հեռարձակող հեռուստաընկերությամբ:

Եզրափակիչում քվեարկում են «Եվրատեսիլին» մասնակցող բոլոր երկրները:

IMG_5388.jpeg (490 KB)

Քվեարկել հնարավոր է նաև աշխարհի այլ երկրներից, որոնք չեն մասնակցում «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին՝ www.esc.vote կայքի միջոցով:

Հայաստանից Պարգի օգտին քվեարկել հնարավոր չէ:

Այլ մասնակիցների օգտին քվեարկելու համար Հայաստանում գործում է 1004 կարճ համարը:



© NEWS.am STYLE