Լեփ-լեցուն դահլիճ, հերթեր, կրակոտ տրամադրություն. Macan-ը, A.V.G-ն եւ Jakone-ն ելույթ ունեցան Երեւանում (ֆոտո)

14:04   17 մայիսի, 2025

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երեկ՝ մայիսի 16-ին, անհավանական էներգետիկա էր տիրում։ Համերգը դեռ չսկսված՝ հանդիսատեսի հոծ զանգված, լի դահլիճ ու անդադար հերթեր..․ Բեմում ռեփ էր․ Երեւանում մեծ համերգով հանդես եկան ռուսական շոու-բիզնեսից հայտնի ռեփերներ Macan-ը, A.V.G-ն եւ Jakone-ն։  Նրանք համերգի սկզբում ծածանեցին Հայաստանի դրոշը՝ ամեն հիթի թեժացնելով դահլիճում տիրող մթնոլորտը։

NEWS.am STYLE-ը ֆիքսել է արտիստների ամենահետաքրքիր պահերը։

Համերգի կազմակերպիչ՝ StageMuse Production։

Լուսանկարները՝ Էմմա Ասատրյանի



© NEWS.am STYLE