23:00 17 մայիսի, 2025Շվեյցարիայի Բազել քաղաքում մեկնարկել է «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլը։ Այսօր ելույթ կունենան 26 երկրների ներկայացուցիչներ, որոնցից մեկը կդառնա այս տարվա «Եվրատեսիլ»-ի հաղթողը։
Հայաստանը ներկայացնող Պարգն իր Survivor երգը կկատարի 18-րդ համարի ներքո։

Հայաստանի օգտին քվեարկելու համար հարկավոր է 18 թիվն ուղարկել ձեր երկրում առանձնացված կարճ համարին:
Քվեարկության կարգին եւ մանրամասներին ծանոթանալու համար կարող եք նաեւ հետեւել մրցույթին` ձեր երկրում այն հեռարձակող հեռուստաընկերությամբ:
Եզրափակիչում քվեարկում են «Եվրատեսիլին» մասնակցող բոլոր երկրները:
Քվեարկել հնարավոր է նաեւ աշխարհի այլ երկրներից, որոնք չեն մասնակցում «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին՝ www.esc.vote կայքի միջոցով:
Հայաստանից Պարգի օգտին քվեարկել հնարավոր չէ:
Այլ մասնակիցների օգտին քվեարկելու համար Հայաստանում գործում է 1004 կարճ համարը: