Հայաստանի պատվիրակ Պարգի փայլուն ելույթը «Եվրատեսիլ»-ի եզրափակիչում (VIDEO)

01:44   18 մայիսի, 2025

Հայաստանի ներկայացուցիչ Պարգն ավարտեց իր ելույթը «Եվրատեսիլ 2025»-ի շրջանակում։ Երգիչն, ինչպես եւ երկրորդ կիսաեզրափակիչում, ներկայացավ իր պայքարով ու փայլուն կատարմամբ`համապատասխան իր Survivor երգի հաղորդագրությանը։

Հայաստանի օգտին քվեարկելու համար հարկավոր է 18 թիվն ուղարկել ձեր երկրում առանձնացված կարճ համարին: Առաջին ալիքը ներկայացրել է քվեարկության մանրամասները:

Քվեարկության կարգին եւ մանրամասներին ծանոթանալու համար կարող եք նաեւ հետեւել մրցույթին` ձեր երկրում այն հեռարձակող հեռուստաընկերությամբ:

Եզրափակիչում քվեարկում են «Եվրատեսիլին» մասնակցող բոլոր երկրները:

Քվեարկել հնարավոր է նաեւ աշխարհի այլ երկրներից, որոնք չեն մասնակցում «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին՝ www.esc.vote կայքի միջոցով:

Հայաստանից Պարգի օգտին քվեարկել հնարավոր չէ:

Այլ մասնակիցների օգտին քվեարկելու համար Հայաստանում գործում է 1004 կարճ համարը:



© NEWS.am STYLE