«ԱՐԱՐ» երգչախումբը «Շարք ասացումի» խորագիրը կրող համերգով հանդես կգա Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգասրահում

18:30   19 մայիսի, 2025

«ԱՐԱՐ» երգչախումբը դիրիժոր Գոռ Մելքումյանի ղեկավարությամբ մայիսի 30-ին ժամը՝ 19։00-ին, «Շարք ասացումի»  խորագիրը կրող նշանակալի համերգով հանդես կգա Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգասրահում։

att.w5_M2CdfR_78hz9HG74byO6bdbIuhwhrqoc9wSZ0sq4.jpeg (134 KB)

Ծրագրում ներառված են հայ և արևմտաեւրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ։

Համերգին առաջին անգամ կհնչեն «ԱՐԱՐ» երգչախմբի համար գրված խմբերգեր։

att.RTrNe-eqojCT9PdtvMPNWnA2xpa-A7fHx8VO_SVOTlg.jpeg (66 KB)

Երեկոն բարձրակարգ ունկնդրի և բարձրարժեք երաժշտության միջև հանդիպում է։

«ԱՐԱՐ» երգչախումբը նվիրականորեն է մոտենում իր յուրաքանչյուր համերգին և ձգտում է կատարվող ստեղծագործությունների գեղարվեստական արժեքավոր մեկնաբանմանը։

att.jWfn_-Pk1h8hblNfSjdyVLM3VLBLIY-NI-mh80xzm6k.jpeg (138 KB)
att.mNRUX0s0sjLUXIkSdc2BShvWBaRylkZ3YjrV-t5Grh0.jpeg (119 KB)



© NEWS.am STYLE