Ելենա Արշակյանը Կաննի կինոշուկայում ներկայացրել է իր նոր ֆիլմը, որով բարձրաձայնում է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդրի մասին

17:36   20 մայիսի, 2025

Ռեժիսոր, պրոդյուսեր Ելենա Արշակյանն այս օրերին Կաննում է, որտեղ  հնարավորություն է ստացել ներկայացնելու իր առաջիկա ֆիլմը, որը, նրա խոսքով, պատրաստ կլինի այս աշնանը: Ֆիլմը ներկայացնում է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդիրը եւ կոչվում է «Մի սպանիր»: Սցենարի շուրջ Ելենան այս անգամ եւս համագործակցել է Անահիտ Մխիթարյանի հետ։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում ռեժիսորը մանրամասներ է հայտնել Կաննում գտնվելու եւ առաջիկա ֆիլմի ստեղծման ո ժւ գաղափարի մասին։  «Կաննում հանդիպումներ ունեցա տարբեր կինոգործիչների հետ եւ ծանոթացա այն բոլոր փառատոններին, որոնց շրջանակում կներկայացվի «Մի սպանիր»-ը: 

f1f2d95d-4341-4672-af5e-e266ad274b29.jpeg (223 KB)

Այս ֆիլմն ինձ համար առանձնահատուկ է, որովհետև չափազանց ուժեղ ասելիք ունի, որը կարծում եմ կհասնի յուրաքանչյուրի սրտին եւ մտածելու տեղիք կտա: Ֆիլմը ներկայացնելու է հայկական իրականությունը, որտեղ երբեմն դեռ չծնված կյանքերին զրկում են ապրելու իրավունքից: Սեռը դառավճիռ չէ և մեծ օրհնություն է ընտանիքում ունենալ դուտսր. հենց այս գիտակցությունն է, որ ցանկանում ենք արթնացնել յուրաքանչյուրի մոտ»,-ընդգծեց Ելենա Աևշակյանը։ Նրա խոսքով՝ հասարակությունը եւ, հատկապես, կանայք, բավականաչափ տեղեկացված չեն արհեստական ընդհատումների հետեւանքների մասին, թե՛ կնոջ առողջության, թե սոցիալ-հոգեբանական տեսանկյունից: «Հաճախ կանայք այդ որոշումն ինքնուրույն չեն կայացնում: Նրանք այդ քայլին են դիմում ընտանիքի անդամների ճնշումների ներքո: Ֆիլմը անդրադառնում է այս երեւույթի բոլոր կողմերին եւ խորքային ներկայացնում բացասական հետեւանքները»: 

6d9b5b89-0408-4cf7-8085-f142e488159e.jpeg (185 KB)

Արշակյանի նոր նախագիծը ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանության հետ համատեղ աշխատանք է։ Հայաստանում Նիդերլանդների դեսպանության քաղաքական եւ տնտեսական հարցերով պատասխանատու Լարիսա Հարությունյանը խոսելով թեմայի շուրջ՝ հավելում է․

2e4d47c1-3b82-4e37-af1a-76a4d4ed0762.jpeg (43 KB)

«Նիդերլանդների կառավարության առաջնահերթություններից է կանանց իրավունքները,  սոցիալ-տնտեսական ինտեգրումը եւ հավասար իրավունքների հիմնահարցերը:  ՀՀ-ում Նիդեռլանդների դեսպանությունը տարբեր ծրագրեր է իրականացնում ուղղված այս հիմնախնդիրների լուծմանը՝ կանանց քաղաքական ու տնտեսական հզորացմանը, բռնության դեմ պայքարին եւ վերարտադրողական առողջության իրավունքների պաշտպանությանը: Տարբեր շահառուների հետ խոսելով եւ ունենալով խորքային քննարկումներ, ցավով արձանագրել ենք, որ Հայաստանուն շատ են սեռով պայմանավորված հղիության ընդհատումները: Խնդիրն ակնհայտ է հատկապես մարզային բնակավայրերում: Անձամբ մտահոգված լինելով այս խնդրով, սկսեցի տարբերակներ մշակել, թե ինչ միջոցառումներով է հնարավոր պայքարել այս արատավոր երեւույթի դեմ: Ոչ սեմինարները, ոչ էլ իրազեկման արշավները չէին ունենա այն ազդեցությունը, որքան հուզիչ ֆիլմը, որի հերոսներից յուրաքանչյուրի կերպարը վերցված է իրականությունից»: 

Նրա խոսքով՝ այս ֆիլմի հերոսներից յուրաքանչյուրի դերում կարող է հայտվել մեզանից յուրաքանչյուրը,-«Պարզապես միշտ կարելի է կատարել ճիշտ ընտրություն՝ ամեն ինչից վեր դասելով մարդկային կյանքը: «Մի սպանիր» ֆիլմը կանխարգելիչ ազդակ է, երիտասարդները, ավագ սերունդը կարող են հենց իրենց տեսնել այս ֆիլմում եւ փորձեն ավելի ճիշտ որոշումներ կայացնել հետագա կյանքի համար»,-շեշտեց նա։ 

Ինչպես նշում է ստեղծագործական կազմը՝ ֆիլմի նկարահանումները կսկսվեն ամռանը։ 



© NEWS.am STYLE