Քիմ Քարդաշյանը ներկայացրել է SKIMS-ի կրծկալների նոր հավաքածուն՝ push-up էֆեկտով եւ պտուկներին կեղծ փիրսինգի տպավորությամբ

21:21   21 մայիսի, 2025

Քիմ Քարդաշյանի SKIMS ապրանքանիշը շարունակում է զարմացնել նոր ապրանքներով՝ այս անգամ այն թողարկել է սադրիչ push-up կրծկալ՝ «կեղծ պտուկների էֆեկտով» և նեյլոնից պատրաստված «փիրսինգով»։

View this post on Instagram

A post shared by SKIMS (@skims)

Ultimate Bra-ն, որը պատրաստված է փափուկ միկրոֆիբրայից և թեթև փրփուրից, կթողարկվի մայիսի 22-ին և հասանելի կլինի երեք երանգներով՝ նյուդ Sienna և Clay, ինչպես նաև մուգ սև Onyx։ Մոդելն ունի նորարարական խորը դեկոլտե և հատուկ արցունքաձև փրփուրե ներդիրներ, որոնք հաղորդում են բնական և սեքսուալ ծավալ։

Գովազդում SKIMS Ultimate 2.0 կրծկալով մոդելը մտնում է բար՝ արժանանալով հաճախորդների հիացմունքին։ Վերջում նա դիմում է դիտողին հետևյալ արտահայտությամբ. «Կին լինելն արդեն բավականին դժվար է։ Ուզում ես «վաու» առաջացնել, բայց առանց ցավի»։ Գաղափարը նրանց համար է, ովքեր ցանկանում են փիրսինգի էֆեկտ ստանալ առանց իրական գործընթացի։

Կրծկալի գինը 74 դոլար է։



© NEWS.am STYLE