«Չքնաղ երազ». Nemra-ն նոր տեսահոլովակ է ներկայացրել հայտնի երգի իրենց մշակման հիման վրա

16:22   23 մայիսի, 2025

Nemra ռոք խումբը նոր տեսահոլովակ է ներայացրել, որը նկարահանված է Առնո Բաբաջանյանի եւ Արամայիս Սահակյանի  «Չքնաղ երազ» հայտնի երգի՝ խմբի կողմից արված մշակման հիման վրա:

Տեսահոլովակը գունեղ է ու ակտիվ, ինչպես երգը։ Հոլովակում կտեսնեք խմբի նախորդ տեսահոլովակներից հայտնի հերոսներին՝ Վաչե Երիցյանին եւ Անահիտ Պետրոսյանին, ինչպես նաեւ՝ Էլզա Մելյանին:

Nemra-ն այս շրջանում պատրաստվում է իր երեւանյան մեծ մենահամրգին, որը տեղի կունենա հունիսի 11-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:



© NEWS.am STYLE