Իտալիայում այսօր նշվում է սեւ կատուների պաշտպանության օրը

18:18   17 նոյեմբերի, 2012

Իտալիայում այսօր նշում են սեւ կատուների պաշտպանության օրը: «Ռոսբալտ»-ը հայտնում է, որ այն կոչված է պաշտպանել կենդանիներին սնահավատ մարդկանցից։ «Ասում են՝ հաջողություն չի լինի, եթե սեւ կատուն ճանապարհդ կտրի…»: Ու թեւ սեւ կատուներին կախարդների ու հրեշների հետ կապող մութ միջնադարի ժամանակներն անցել են, խեղճ կենդանիներն այսօր էլ դժվար կյանք ունեն:

Աշխարհում «անհաջողակ» կատուների մահվան մասին վիճակագրություն հավաքելով, եւ իմանալով, որ ամեն տարի աշխարհում սատկում է մի քանի տասնյակ, երբեմն էլ հազարավոր սեւ կատու, շրջակա միջավայրի եւ կենդանիների պաշտպանության ասոցիացիայի իտալական ակտիվիստները 2007 թվականին նոյեմբերի 17-ը հայտարարեցին սեւ կատուների պաշտպանության օր:

Ապագայում, այս ծրագրի շրջանակում նախատեսվում են ոչ միայն սնահավատությունից տուժած այս իրավազուրկ ու խեղճ կենդանիներին օգնության, այլեւ նրանց նկատմամբ հոգատարություն դրսեւորած մարդկանց պարգեւատրման ակցիաներ։



© NEWS.am STYLE