Skims-ը թողարկում է իր առաջին տրանսֆորմեր լողազգեստները նոր՝ Iconic Swim հավաքածուի մեջ

19:51   30 մայիսի, 2025

Հենց այն պահին, երբ թվում էր, թե Քիմ Քարդաշյանն արդեն բացահայտել է Skims-ի հետ կապված ամեն ինչ, պաշտամունքային ապրանքանիշը կրկին զարմացրեց երկրպագուներին։ WWD-ն հաղորդում է, որ այսօր թողարկվում է Iconic Swim նոր կապսուլային հավաքածուն, որի գլխավոր հերոսը Skims-ի առաջին տրանսֆորմեր լողազգեստն է։

Շնորհանդեսը հաջորդում է Skims-ի վերջին ամառային հավաքածուին, որը ներառում էր մինի զգեստներ, ուսազուրկ բոդիներ և պաշտամունքային T-Shirt Bra-ի նոր դեղձագույն գունային համադրությունը։ 2025 թվականի լողազգեստների հավաքածուի հայտարարմանը զուգընթաց անցկացվեց լայնածավալ գովազդային արշավ. Քարդաշյանի մասնակցությամբ կադրերը և Թայմս Սքուերում աստղի 18 մետրանոց բիկինիով փչովի ինստալյացիան մեծ իրարանցում առաջացրին համացանցում։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от SKIMS (@skims)

Նոր կապսուլային հավաքածուն ներառում է Convertible Bandeau Bikini Top-ը, որը կարելի է կրել չորս ձևով՝ որպես բանդո, կարճ տոպ, թյուբ-տոպ կամ նույնիսկ տանկինի։ Այս ոճի բազմակողմանիությունը այն իդեալական է դարձնում ճանապարհորդությունների և ամառային հանգստյան օրերի համար. այս վերնաշապիկով հեշտությամբ կարելի է անցում կատարել լողավազանից դեպի ուշ նախաճաշ և նույնիսկ բար՝ երեկոյան զբոսանքի։

Բանդո տարբերակը կատարյալ համադրվում է կորպորատիվ շքեղ բաճկոնի հետ, ինչպիսին է Քեյթ Հադսոնի բաճկոնը։ Թյուբ-տոպի տեսքով այն համադրեք մետաքսե միդի կիսաշրջազգեստի հետ՝ ավելի կանացի տեսքի համար։ Ավելի հանգիստ տեսքի համար վերնաշապիկը կարող եք կրել որպես շապիկ՝ ջինսե շորտերի կամ բարձր իրանով ջինսերի հետ։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от SKIMS (@skims)

Skims Iconic Swim նոր հավաքածուի գները սկսվում են 54 դոլարից և այժմ հասանելի են ապրանքանիշի պաշտոնական կայքում։ Ամառը խոստանում է թեժ լինել՝ ոչ միայն եղանակի պատճառով։



© NEWS.am STYLE