22:18 30 մայիսի, 2025«Սեքսը մեծ քաղաքում» կուլտային սերիալի սիքվելի երրորդ եթերաշրջանը՝ «Եվ հենց այդպես...»-ը, մեկնարկեց հինգշաբթի օրը՝ մի դրվագով, որն անմիջապես իրարանցում առաջացրեց սոցիալական ցանցերում։ Գլխավոր անակնկալը Ռոզի Օ'Դոնելի դեբյուտն էր, ով մարմնավորում է Մերի անունով միանձնուհու, որն ապրում է իր առաջին սիրային գիշերը՝ Միրանդա Հոբսի (Սինթիա Նիքսոն) հետ։
«Լավ հեռանկար» սերիայի պրեմիերայի դրվագում Միրանդան հանդիպում է Մերիին՝ Վինիպեգի արվարձաններից մի միանձնուհու, որը Նյու Յորք է եկել անօթևանության հարցերով համաժողովի։ Բարում Մերին առանց որևէ ամաչելու սիրախաղ է անում Միրանդայի հետ։ Փոթորկալից գիշերվան հաջորդող առավոտյան Մերին խոստովանում է.
«Սա իմ առաջին անգամն էր։ Ես կույս էի... և ես միանձնուհի եմ»։
Միրանդայի արձագանքը շոկի և շփոթմունքի խառնուրդ է, եւ հանդիսատեսը կիսում է այս զգացմունքները։
Շոուի երկրպագուները անմիջապես շտապեցին քննարկել սյուժեի ցնցող շրջադարձը. «Կույս միանձնուհի՞։ Ո՞վ է սա հորինել»։ «Անցել է ընդամենը 7 րոպե, և մենք արդեն լեսբուհիների բարում ենք։ Ի՞նչ է կատարվում»։
Միրանդայի սյուժեից բացի, առաջին սերիայում շարունակվում է Քերի Բրեդշոուի (Սառա Ջեսիկա Փարքեր) սյուժետային գիծը, ով, հիշեցնենք, երկրորդ եթերաշրջանն ավարտեց իր պաշտամունքային բնակարանում հրաժեշտի երեկույթով։ Նրա և Աիդանի (Ջոն Քորբեթ) հարաբերությունները մնում են կասկածի տակ. նա հինգ տարով դադարեցրել է իրենց սիրավեպը՝ որդու վրա կենտրոնանալու համար։ Դրվագը սկսվում է նրանով, որ Քերրին Այդանին Վիրջինիա նահանգում բացիկ է ուղարկում, որի վրա մեկ սիրտ է նկարված։
Դատելով մեկնարկից՝ երրորդ եթերաշրջանը խոստանում է լինել ավելի համարձակ, անսպասելի և քննարկվող, քան նախորդները։ Մի բան հստակ է. «Եվ հենց այդպես...»-ը կրկին կարողացել է ուշադրություն գրավել, և ինտերնետը բառացիորեն պայթել է քննարկումներից։