Հայաստանի եվրատեսիլյան Survivor երգը շարունակում է տարածում գտնել աշխարհում

23:03   30 մայիսի, 2025

Հայաստանի ներկայացուցիչ Պարգի Survivor երգը շարունակում է տարածում գտնել աշխարհում։ Այն երկու շաբաթ շարունակ հայտնվել է համաշխարհային հիթ շքերթների 50-յակում։ Այս մասին Պարգը հայտնել է ինստագրամյան իր էջում։

«SURVIVOR-ը վերջին 2 շաբաթվա ընթացքում տարբեր երկրներում Viral 50 երգացանկերի մեջ էր։ Շատ շնորհակալ եմ լսելու համար»,-գրել է «Եվրատեսիլ 2025»-ում Հայաստանի պատվիրակը՝ հրապարակելով այն երկրների անունները, որտեղ երգը տարածում է գտել։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от PARG (@pargmusic)

Հավելենք, որ «Եվրատեսիլ»-ում Պարգն աչքի ընկավ ոչ միայն իր հիթային երգով, այլեւ դինամիկ բեմադրությամբ, որով տպավորեց մրցույթի բազմաթիվ երկրպագուների։ Չնայած Հայաստանը եզրափակիչ անցած 26 պետությունների մեջ զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը, մրցույթի երկրպագուները մինչ օրս շարունակում են իրենց հիացմունքն արտահայտել Պարգի ելույթի վերաբերյալ՝ փաստելով, որ նա արժանի էր ավելի բարձր հորիզոնականի։ 



© NEWS.am STYLE