«Միսս Աշխարհ 2025» մրցույթում հաղթել է Թաիլանդի ներկայացուցիչը

12:02   1 հունիսի, 2025

Հնդկաստանում երեկ՝ մայիսի 31-ին, ավարտվել է «Միսս Աշխարհ» գեղեցկության համաշխարհային մրցույթը, որն այս տարի անցկացվեց 72-րդ անգամ: 2025 թ-ին գեղեցկության մրցույթի բաղձալի տիտղոսին արժանացավ Թաիլանդը ներկայացնող Օպալ Սուչատա  Չուանգսրին: Աղջիկն առաջ է անցել 108 երկրների մասնակիցներից՝ նվաճելով հաղթողի տիտղոսը:

Երկրորդ հորիզոնականում Եթովպիան ներկայացնող Հասեթ Դերեխե Ադմասուն է, երրորդում՝ Մայա Կլաջան՝ Լեհաստանից:

Հայաստանը ներկայացնում էր 19-ամյա Ադրինե Աճեմյանը. Հայաստանը տեղ չի զբաղեցրել լավագույն տասնյակում:

Լուսանկարը՝ Reuters/Francis Mascarenhas



© NEWS.am STYLE