«Կյանքի մի մասը»՝ պոեզիայի եւ երաժշտության միաձուլում է դերասան Անատոլի Բելիի եւ սաքսաֆոնահար Առնոլդ Գիսկինի մասնակցությամբ  

17:02   2 հունիսի, 2025

Երեւանում, Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում հունիսի 6-ին կներկայացվի «Կյանքի մի մասը» երաժշտական-բանաստեղծական ծրագիրը՝ դերասան Անատոլի Բելիի եւ սաքսաֆոնահար Առնոլդ Գիսկինի մասնակցությամբ։

«Կյանքի մի մասը» պոեզիայի եւ երաժշտության միաձուլում է, համերգ ձայնի եւ սաքսաֆոնի համար։ Բանաստեղծության եւ ջազի։ Դուք կլսեք XX դարի երեք մեծ պոետների՝ Օսիպ Մանդելշտամի, Բորիս Պաստեռնակի, Իոսիֆ Բրոդսկու բանաստեղծությունները, ինչպես նաեւ Ժենյա Բերկովիչի, Ալյա Խայտլինայի՝ մեր ժամանակակիցների գործերը։

Դրանք կհնչեն երաժշտության հետ կենդանի միաձուլմամբ, որը կծնվի մեր աչքերի առջեւ։ «Կյանքի մասը» ինքնատիպ ջազային jam-session է՝ պատրաստված իմպրովիզացիա, երբ բառը եւ երաժշտությունը լրացնում են միմյանց, իսկ երաժշտական թեմաները եւ իմպրովիզացիաները ստեղծում են իրենց ինքնատիպ մթնոլորտը։



© NEWS.am STYLE