Max Mara Weekend-ը նշում է իսպանական ժառանգությունը Գրանադայում՝ ներկայացնելով Pasticcino պայուսակների նոր հավաքածուն

21:24   2 հունիսի, 2025

Max Mara Weekend-ը ներկայացրել է իր համաշխարհային Pasticcino Bag շրջագայության չորրորդ գլուխը՝ կանգ առնելով Անդալուսիայի սրտում՝ Գրանադայում։ Քաղաքը՝ իր հազարամյա արհեստագործական պատմությամբ, կատարյալ ֆոն էր կաշվի արվեստին նվիրված՝ իսպանական ժառանգության հավաքածուի մեկնարկի համար, գրում է WWD-ն։

Pasticcino անվանումը, որը իտալերենից թարգմանաբար նշանակում է «տորթ», կատարելապես արտացոլում է պաշտամունքային պայուսակի էությունը, որն առաջին անգամ ներկայացվել է 2016 թվականին և դարձել է ապրանքանիշի խորհրդանիշը՝ շնորհիվ իր կլորացված ձևի, թավշյա նյութերի և գնդաձև ամրակների։

Կորդոբայից մինչև Տոլեդո

2025 թվականի աշնանային հավաքածուի համար Max Mara-ն համագործակցել է Իսպանիայի լավագույն արհեստավորներից մի քանիսի հետ։ Կաշվե պայուսակները ձեռագործ են՝ Ռաֆայել Վարո Ատալայայի կողմից, ով ավելի քան 30 տարվա փորձ ունեցող վարպետ-արհեստավոր է և Cueros Ghadamés արվեստանոցի հիմնադիրը, որը հայտնի է իր նուրբ կաշվեգործությամբ։ Յուրաքանչյուր պայուսակ պատրաստված է բարձրորակ կաշվից, մեղմ դաբաղված է և դրոշմված է փայտե կաղապարներով՝ ստորագրային նախշերով։

макс1-1.jpg (105 KB)

Գունային պալիտրան ներառում է մուգ սրճագույն, ձիթապտղի գույն, խակի գույն, կոբալտ կապույտ, տաք կարմիր և դասական սև։ Ներսում կան հակապատկեր ծածկույթներ՝ ծաղկային, գրաֆիկական կամ գեղատեսիլ ձիու նախշերով։ Հավաքածուն լրացնում է կարմիր փոշեպատը՝ իսպանական կրքի և էներգիայի պայծառ ակնարկ։

Զարդերի արվեստը՝ դետալներում

Հայտնի գնդաձև ճարմանդները նախագծվել են Տոլեդոյի «Manufacturas Anframa» արհեստանոցում։ Գնդերը ենթարկվում են արծաթե և ոսկե ներդիրների բարդ ցիկլի, ներառյալ թանկարժեք մետաղների երանգների կիրառումը և վերջնական լաքապատումը՝ այս ամենը ձեռքով, ոսկերչական ճշգրտությամբ:

макс2-1.jpg (118 KB)

Գրանադան՝ որպես բեմ

Հավաքածուի շնորհանդեսը նշանավորվեց երկօրյա միջոցառմամբ, որին մասնակցեցին դերասանուհիներ Նիկոլ Ուոլեսը և Վալենտինա Ռոմանին։ Հյուրերն այցելեցին ավանդական կաշվեգործարան, մասնակցեցին Ալհամբրայի մասնավոր շրջագայության և մասնակցեցին ֆլամենկոյի դասի՝ ընկղմվելով հավաքածուն ոգեշնչած մշակույթի մեջ։

Նոր հավաքածուի պայուսակները կարժենան 1240 դոլար և վաճառքի կհանվեն 2025 թվականի աշնանային սեզոնին ընդառաջ։



© NEWS.am STYLE