Huda Beauty-ն ճանաչվել է ամենահանրահայտ բյութի-ապրանքանիշն աշխարհում՝ ըստ Cosmetify-ի վարկածի  

22:21   3 հունիսի, 2025

Huda Beauty-ն Cosmetify-ի ինդեքսի կողմից 2025թ. առաջին եռամսյակի համար ճանաչվել է աշխարհի ամենահայտնի կոսմետիկական ապրանքանիշը:

Դուբայում հիմնադրված եւ համաշխարհային ճանաչման հասած ապրանքանիշը գերազանցել է ոլորտի հսկաներ Fenty Beauty-ին, Rhode-ին եւ Rare Beauty-ին՝ ցուցադրելով իր թվային առաջատարությունը, բարձր ներգրավվածությունը եւ ողջ աշխարհում երկրպագուների հզոր բանակը, տեղեկացրել է Harper’s Bazaar Arabia-ն։

Cosmetify Beauty Index վարկանիշը ձեւավորվում է Google-ի որոնողական հարցումների ուսումնասիրության, սոցցանցերում ակտիվության եւ բաժանորդների ընդհանուր թվաքանակի հիման վրա՝ ապահովելով ապրանքանիշների հանրահայտության օբյեկտիվ պատկերը։ Այս ճանաչումը պարզապես հաղթանակ չէ Huda Beauty-ի, այլեւ հպարտության աղբյուր Մերձավոր Արեւելքի ողջ տարածաշրջանի համար։

Հուդա Կատանի հիմնադրած ապրանքանիշն արտացոլում է Մերձավոր Արեւելքի էսթետիկան եւ ոգին եւ այժմ թելադրում է համաշխարհային բյութի-արդյունաբերության չափորոշիչները։ Աղմկալի գործարկումներից մինչեւ կուլտային ապրանքներ, որոնք գնվում են վայրկյանի ընթացքում, Huda Beauty-ն շարունակում է փոխել արդյունաբերույթան կանոնները՝ համարձակ, հանդուգն եւ Դուբային բնորոշ շեշտադրմամբ



© NEWS.am STYLE