Վերա Բրեժնեւան Մելաձեի սիրուհի՞ն է

11:44   5 փետրվարի, 2014

Ուկրաինական եւ ռուսական ԶԼՄ-ները բազմիցս լուրեր են տարածել, որ «ՎԻԱ Գրա»-ի նախկին մեներգչուհի Վերա Բրեժնեւան սիրավեպ ունի խմբի պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեի հետ: Իսկ երբ հայտնի դարձավ վերջինի ամուսնալուծության մասին, գրեթե բոլորը սկսեցին Վերա Բրեժնեւայի մասին խոսել որպես հավանական սիրուհու:

Այդ մասին ստիպել է հիշել նաեւ Վերայի Ծննդյան օրը, որը երգչուհին նշեց փետրվարի 3-ին, Կիեւի ռեստորաններից մեկում: Հավաքվել էին միայն Բրեժնեւայի մտերիմ ընկերները:

Ուկրաինացի լուսանկարիչները Բրեժնեւային եւ Մելաձեւին լուսանկարել են հաստատությունից դուրս գալիս: Նրանց հետեւել են ու պարզվել է, որ զույգը ուղեւորվել է դեպի Կիեւում Վերայի նոր բնակարան:

Նյութը՝ TSN-ի, Paparazzi-ի



© NEWS.am STYLE