17:06 5 հունիսի, 2025Հունիսի 20-ին՝ ժամը 19:30-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի
համերգասրահում կհնչի կամերային երաժշտություն:
Հետաքրքիր և յուրահատուկ համերգային ծրագրով հանդես կգան ճանաչված երաժիշտներ, մի շարք միջազգային մրցույթների դափնեկիրներ՝
Սոնա Բարսեղյանը /դաշնամուր/
Կարեն Շահգալդյանը /ջութակ/
Սերգեյ Աբրահամյանը /կլառնետ/:
Ծրագրում՝
Ֆրանսիս Պուլենկ- «Հրավեր դեպի ամրոց»
Արամ Խաչատրյան- Տրիո կլառնետի, ջութակի և դաշնամուրի համար
Ալեքսանդր Հարությունյան- Սյուիտ Տրիոյի համար
Ընդմիջմանը հանդիսատեսը կունենա բացառիկ հնարավորություն ծանոթանալու Մաեստրոյի տուն-թանգարանի ցուցադրությանը։