20:00 7 հունիսի, 2025NEWS.am STYLE-ը ներկա է եղել հայկական ռոք խմբի հերթական փորձին. այստեղ տրամադրությունը բարձր էր, քննարկումները՝ թեժ: Այսպես են երաժիշտները պատրաստվում հունիսի 11-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք իրենց առաջին մենահամերգին։ Համալիրում համերգ ունենալու առաջարկը եղել է TM production-ի կողմից:
Հենց համերգի օրը կկայանա նաեւ Nemra-ի՝ 11 նոր երգից բաղկացած նոր ձայնասկավառակի շնորհանդեսը: Կլինեն նաեւ այլ անակնկալներ, բայց այս ամենի մասին հերթով՝ մեր պատրաստած ռեպորտաժում, որում խմբի անդամները միմյանցից անկախ՝ 11 բացահայտում են արել իրենց մասին։
Լրագրող՝ Սյունե Առաքելյան