16:52 17 նոյեմբերի, 2012Դալասում Տեխասի համալսարանի նանոտեխնոլոգները ստեղծել են արհեստական մկաններ, որոնք մադկային մկաններից ուժեղ են 200 անգամ։ «Росбалт» - ը տեղեկացնում է, որ դրանք կօգտավործվեն բժշկական նպատակներով։ «Մենք այնպես ենք ծրագրավորել այդ մկանները, որ դրանք սենյակի ջերմաստիճանից կախված բացում եւ փակում են շերտավարագույրները»,- իր հայտնագործութան մասին պատմել է արհեստական մկաններ ստեղծած թիմի գլխավոր Ռեյ Բաքմանը։
Հայտնագործության համար եւս մեկ կիրառում կգտնվի ռոբոտեխնիկայի ոլորտում։ Ըստ Բաքմանի, դրանք ռոբոտների դեմքերին ավելի «մարդկային» արտահայտություն կհաղորդեն։
Բաքմանի լաբորատորիան ծրագրումս է ավելի երկար մկանային հյուսվածքներ մշակել, որոնցից հրշեջների համար պաշտպանական համազգեստ կստեղծվի։ Ջերմասինճանի բարձրանալուն պես այն ինքնաբերաբար կծածկի իր ծակոտիները։