Հայ հայտնիները՝ Գրիշա Աղախանյանի նոր՝ «Ծնունդդ շնորհավոր» տեսահոլովակում

14:48   8 հունիսի, 2025

Գրիշա Աղախանյանը նոր տոնական երգ ու տեսահոլովակ է ներկայացրել, որը ինքնատիպ ու լիրիկական շնորհավորանք է՝ բոլոր հոբելյարներին: Ավելին, տեսահոլովակում շնորհավորում է ոչ միայն երգիչը, այլեւ մի շարք հայտնի հայեր, այդ թվում՝ Գարիկ Մարտիրոսյանը, Գարիկ Պապոյանը, Ավետ Բարսեղյանը, Արսեն Սաֆարյանը, Աբել Աբելյանը, Րաֆֆի Ալթունյանը, Լեւոն Հարությունյանը եւ Ստեփան Ղամբարյանը:

Երգի հեղինակը Րաֆֆի Ալթունյանն է, տեսահոլովակի ռեժիսորը՝ Տիգրան Ավետիսյանը:



© NEWS.am STYLE