22:27 10 հունիսի, 2025Մոսկվաբնակ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը հետեւորդներին ջերմացրել է ինստագրամյան նոր հրապարակմամբ: Ռեժիսորը կիսվել է ընտանեկան կադրերով, որոնցում գրկախառնված է կնոջ եւ դուստրերի հետ: Անդրեասյանը կադրերին կից գրառում է արել, որը նվիրված է նորածին դստեր, որն արդեն մեկ ամսական է:

«Բարեւ, մենք քեզ շատ էինք սպասում: Քո առաջին ամիսն անցավ խաղաղ ու հանգիստ. շնորհակալ եմ, որ մեզ խնայում ես եւ թույլ ես տալիս քնել»,-կատակել է հայազգի ռեժիսորը: Նա, այնուհետեւ հավելել է,-«Շնորհակալ ենք, որ ունես բաց աչուկներ, ինչպես խնդրել էին մայրիկն ու հայրիկը, շնորհակալ ենք, որ քեզ ունենք: Ընդամենը մեկ ամսական ես, բայց, ասես, միշտ մեզ հետ ես եղել: Շնորհակալ ենք, որ չես նեղանում քո ավագ քույրիկից, որը խանդի տեսարաններ է սարքում ու թույլ չի տալիս քեզ ձեռքերի վրա պահել: Կարծես, թե դու խելացի ու իմաստուն աղջիկ ես: Մենք քեզ շատ ենք սիրում: Մեծացիր, մեր հրեշտակ»: