Երբ համապատասխան գույնի շրթներկ չեք գտնում

17:15   6 փետրվարի, 2014

Ոչ մի կերպ չե՞ք կարողանում գտնել շրթներկի` ձեր նախընտրած գույնը, հոգ չէ: Այդ կարելի է ստանալ նաեւ ինքնուրույն` իրար խառնելով պայուսակում եղած շրթներկերը: Միայն թե պետք է զգույշ լինել եւ չկորցնել չափի զգացողությունը: Ստորեւ կներկայացնենք, թե որ գույների միախառնումից ինչ կարող եք ստանալ:

Կարմիր շրթներկ: Կարմիրը կամակոր գույն է: Բացի այդ, այն բազմաթիվ երանգներ ունի, որոնք որքան գեղեցիկ են, նույնքան էլ շփոթեցնող: Երբեմն շրթներկը բոլորովին այլ գույն է ստանում երկու տարբեր անձանց շուրթերին, այնպես որ սխալ շրթներկ, այն էլ` կարմիր գույնի, ընտրելու հավանականությունը մեծ է: Բայց եթե արդեն ընտրել եք, սակայն ձեր ցանկացած գույնը չէ, ապա պետք է գործի դնել հնարամտությունը:

 

Եթե շրթներկի գույնը չափից դուր վառ է` ալ կարմիր, ապա դեղձագույն շրթներկի օգնությամբ գույնը կարող ենք մոտեցնել նարնջագույնի: Կարմիրից բալագույն ստանալու համար ձեզ մուգ շագանակա-մանուշակագույն շրթներկ պետք կգա:

Դեղձագույն շրթներկը կարելի է մգեցնել մուգ շոկոլադագույն շրթներկով, սակայն եթե դրանից չկա ձեռքի տակ, կարելի է օգտագործել շրթունքների եզրագծման համար նախատեսված շագանակագույն մատիտ, այնուհետեւ շրթունքների վրա թափանցիկ բալզամ քսել:

 

Մորեգույնի համար ձեզ պետք կգան ոչ այնքան վառ կարմիր շրթներկ եւ շատ բաց վարդագույն: Այս երկու գույները միախառնելով` կստանաք վառ մորեգույն:



© NEWS.am STYLE