«Խնամքը՝ ինչպես դեմքի պարագայում, միայն թե հինգերորդ կետի համար». ԱՄՆ-ում գործարկվել է պրեմիալ կոսմետիկա հետույքի համար

21:30   12 հունիսի, 2025

Չնայած մաշկի խնամքի աշխարհի սրընթաց զարգացմանը՝ մեզանից շատերը նախկինի պես առավելագույն ուշադրությունը հատկացնում է դեմքին՝ առհասարակ մոռանալով մարմնի մնացած մասերի, հատկապես հետույքի մասին։

Պզուկնե՞ր, չորությո՞ւն, պիգմենտացիա՞։  Այս խնդիրները, պարզվում է, հուզում են ոչ միայն դեկոլտեի հատվածին։

Հենց այս գաղափարից է ծնվել Buttface-ը՝ աշխարհում մաշկի խնամքի առաջին ապրանքանիշը, որն ստեղծվել է բացառապես հետույքի համար եւ նույն որակով, ինչ եւ դեմքի համար նախատեսվածները, տեղեկացրել է Hypebae-ը։

попа-2.jpg (89 KB)

Ապրանքանիշի հիմնադիր Ռոջեր Այնը (Roger Ein) որոշել է Buttface-ը թողարկել այն բանից հետո, երբ նկատել է, որ իր գործընկերը խնամքի կոսմետիկա է օգտագործում հետույքի համար։ Այսպես ի հայտ եկավ հատուկ միջոցներ ստեղծելու գաղափարը, որոնք նախատեսված են մարմնի այդ հատվածի նուրբ, բայց արդյունավետ խնամքի համար։ Արդյունքը՝ ապրանքների շարք, որոնք փափկեցնում, ամրացնում եւ հավասարեցնում են հետույքի մաշկը։ Ապրանքանիշի զինանոցում արդեն երեք կարեւոր միջոցներ կան.

попа2-2.jpg (94 KB)

• Butt Resurfacer — լոսյոն թեփի դեմ, գիալուրոնային թթվով եւ սքվալանով, որը մաշկը դարձնում է փափուկ եւ խոնավ,

• Butt Mask — դիմակ, որը վերականգնում է մաշկի պաշտպանական շերտը ի հաշիվ միկրոբիոմին աջակցող բաղադրիչների,

• BBL Firming Cream — քսուք լիֆթինգ ազդեցությամբ, որը մաշկը դարձնում է ձիգ եւ հարթ՝ առանց կպչունության զգացողության։

Միջոցների գները տատանվում են 13-42 դոլարի սահմաններում։



© NEWS.am STYLE