Հայուհի Լիկա Ռոբերտսի «Ակունք» կտավը Լոնդոնում ճանաչվել է լավագույնը եւ արժանացել Grand Prix մրցանակի

17:45   12 հունիսի, 2025

Լոնդոնում կայացած Golden Time Talent Festival 2025 միջազգային փառատոնի շրջանակում Հայաստանը  ներկայացնող Լիկա Ռոբերտսի (Լ. Գզողյան) «Ակունք» կտավը ճանաչվել է լավագույնը և արժանացել Grand Prix մրցանակի։

Փառատոնը տեղի է ունեցել հունիսի 6-ին և 8-ին՝ Լոնդոնի երկու հեղինակավոր մշակութային հարթակներում՝ 17–19 Triton Square, Regent’s Place և The Shaw Theatre, Euston Road։

Lika Roberts.jpg (58 KB)

Մրցույթին մասնակցել են ավելի քան 150 ստեղծագործող՝ 25-ից ավելի երկրներից։

Լիկա Ռոբերտսի «Ակունք» կտավը (չափսը՝ 60x70 սմ, յուղաներկ) առանձնացել է իր գաղափարական խորությամբ ու գեղարվեստական լեզվով։ Այն ոգեշնչված է արցախյան տոհմագորգերի Արևագորգ խմբին պատկանող Արև-Ծիլ գորգից։ Նկարիչը այն վերածել է լույսի, արմատների և վերածննդի խորհրդանիշի։

Ակունք , Akunq.jpg (188 KB)

«Ստեղծելով այս աշխատանքը՝ ցանկացել եմ հիշեցնել մեր ժառանգության ակունքների մասին, որոնք շարունակում են ապրել ժամանակակից արվեստում»,-նշում է հեղինակը։

IMG_8851.jpg (170 KB)

Golden Time Talent փառատոնը ներառել է ցուցահանդես, համերգներ, կենդանի ելույթներ, ինչպես նաև միջազգային ժյուրի՝ 14 երկրներից։

IMG_6468.jpg (95 KB)

«Ակունք» կտավի հաղթանակը միջազգային բարձր գնահատական է՝ ուղղված հայկական մշակութային ժառանգությանն ու ստեղծագործական ինքնությանը։ Սա ոչ միայն անձնական, այլև ազգային նվաճում է, որը ևս մեկ անգամ ապացուցում է՝ տաղանդն ու արմատները համամարդկային լեզու ունեն։



© NEWS.am STYLE